Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով, վաղը աշխատանքային այցով Երևան կայցելի Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսը:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Էդգարս Ռինկևիչսին կընդունեն նախագահ Սերժ Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:
Հայաստանի և Լատվիայի արտաքին գործերի նախարարների բանակցություններին կհետևի համատեղ ասուլիս։