Մատչելիության հղումներ

Նախագահը ստորագրեց սահմանամերձ գյուղերին հարկերից ազատելու մասին օրինագիծը


Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղ
Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքը։ Այս մասին տեղեկացրել է նախագահի մամուլի ծառայությունը:

Ազգային ժողովը սահմանամերձ համայնքներին հարկային արտոնություններ և սոցիալական աջակցություն տրամադրելու մասին օրենքների նախագծերը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել էր նոյեմբերի 20-ին:

Սոցիալական աջակցություն տրամադրելու մասին օրենքի նախագծով Կառավարությունը նախատեսում է հաջորդ տարվանից մասամբ փոխհատուցել 31 համայնքների կոմունալ ծախսերը՝ գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի վարձերը, հողի հարկն ու գույքահարկն՝ ամբողջությամբ։ Իսկ գազ չօգտագործողները օգտագործողներին տրվող փոխհատուցման չափով գումար կստանան։ Ռազմական գործողությունների հետևանքով օթևանից զրկված բնակիչներին մեկ ամսվա ընթացքում նույն համայնքում տուն կտրամադրվի, վիրավորվելու դեպքում՝ պետպատվերի շրջանակներում բուժում, զոհվածների ընտանիքներին օգնություն՝ հուղարկավորության ծախսերը հոգալու համար։

Ավելի վաղ կառավարությունը «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրինագծով առաջարկել էր հարկերից ազատել սահմանամերձ համայնքներում ձեռնարկատիրությամբ զբաղվողներին։ Այդ նախաձեռնությունը որոշ պատգամավորներ ամենախիստ քննադատության ենթարկեցին։ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի խոսքով, բնակիչներին հասցեական օգնություն տրամադրելու՝ օրինակ, գազի և էլեկտրաէներգիայի վճարը փոխհատուցելու փոխարեն, այս օրինագծով հարկերից ազատվում են կրպակները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG