Մատչելիության հղումներ

Սահմանամերձ համայնքներին աջակցության օրինագծերը ընդունվեցին


Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի համայնապատկեր
Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի համայնապատկեր

Ազգային ժողովը այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց սահմանամերձ համայնքներին հարկային արտոնություններ և սոցիալական աջակցություն տրամադրելու մասին օրենքների նախագծերը:

Հարկային արտոնություններ սահմանող օրինագծին կողմ քվեարկեցին 75, դեմ՝ 3, ձեռնպահ՝ 18 պատգամավորներ:

Սոցիալական աջակցության մասին նախագծին կողմ քվեարկեցին 97 պատգամավորներ, դեմ և ձեռնպահ քվեարկողներ չեղան:

Հիշեցնենք՝ Կառավարությունը նախատեսում է մասամբ փոխհատուցել 31 համայնքների կոմունալ ծախսերը՝ գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի վարձերը, իսկ հողի հարկն ու գույքահարկը՝ ամբողջությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG