Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ամերիկյան Project 2015 կազմակերպությունը և թուրքական DurDe հայտնի իրավապաշտպան կազմակերպությունը, թուրքական մի շարք քաղաքացիական խմբավորումների և ակտիվիստների հետ Ստամբուլում 2015 թվականի ապրիլի 22-ից 24-ը հիշատակի միջոցառումների շարք են կազմակերպում:
«Մենք կոչ ենք անում համայն հայությանը Թուրքիայի քաղաքացիների հետ համատեղ հավաքվել Ստամբուլում և մասնակցել 2015-ի ապրիլի ոգեկոչման արարողություններին», - ասված է այս առնչությամբ կազմակերպիչների տարածած հաղորդագրությունում, - «Աղետալի աքսորից հարյուր տարի անց մենք հավաքվում ենք Ստամբուլում, որպեսզի վերահաստատենք մեր ներկայությունը և մեր շարունակվող կապը մեր նախնիների հողի հետ: Մենք այս ճանապարհորդությունը դիտարկում ենք որպես մեր իրավունքների համար պայքարի միջոց, մեր նախնիների համար արդարության պահանջ և Թուրքիայում ապրող բոլոր ժողովուրդների համար՝ անկախ նրանց ազգային, կրոնական պատկանելությունից և մայրենի լեզվից, հավասարության կոչ»: