Երևան - Սանկտ Պետերբուրգ համագործակցության շրջանակում քանդակագործ Լևոն Բեյբությանի աշխատանքը՝ Կոմիտաս վարդապետի՝ բնական քարից տաշած երեք մետրանոց արձանը՝ Մեծ եղեռնի հարյուրամյա տարելիցի կապակցությամբ 2015 թվականի ամռանը կտեղադրվի Սանկտ Պետերբուրգի Վասիլեօստրովսկի վարչական շրջանի կենտրոնական պուրակում։
Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Վասիլեօստրովսկի վարչական շրջանի կենտրոնական պուրակն, առաջիկայում կանվանակոչվի Երևանյան պուրակ: