Կառավարության այօրվա որոշմամբ, Ջրային տնտեսության պետական կոմիտեն Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կազմից տեղափոխվեց Գյուղատնտեսության նախարարության կազմ:
Հիշեցնենք, հոկտեմբերի 21-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ, Վահե Հակոբյանն ազատվեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնից: Հակոբյանը վերջերս էր նշանակվել կոմիտեի նախագահ՝ սեպտեմբերի 4-ին, երբ նույն օրը Կառավարության որոշմամբ ազատվել էր Սյունիքի մարզպետի պաշտոնից:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պարտականությունները ժամանակավորապես դրվել են կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ Խաչատրյանի վրա:
Սարգիս Հարությունյան