Սեպտեմբերի 4-ին Սյունիքի մարզպետի պաշտոնից ազատված և Տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ նշանակված Վահե Հակոբյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ այսօր ազատվել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնից:
Ինչպես «Ազատությանը» փոխանցեց վարչապետի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը, Վահե Հակոբյանը աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն: Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Ջրային տնտեսության կոմիտեի նախագահի պարտականությունները ժամանակավորապես դրվել են կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ Խաչատրյանի վրա: