Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, նոյեմբերի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 1 000 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 12 հազար կրակոց:
ՊԲ մամլո ծառայության հաղորդմամբ՝ առաջապահ զորամասերը պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: