Մատչելիության հղումներ

Ամփոփվել են «Միասնություն 2014» զորավարժությունների արդյունքները


Այսօր Պաշտպանության նախարարությունում ամփոփվել են 2014 թվականի ծրագրի շրջանակում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման «Միասնություն 2014» օպերատիվ-մարտավարական զորավարժությունների արդյունքները:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ խորհրդակցության ընթացքում քննարկվել են զորավարժությունների ընթացքում արձանագրված թերություններն ու բացթողումները, մատնանշվել դրանց շտկման ուղիները: Վերհանված խնդիրների քննարկումից հետո վերադաս հրամանատարության կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:

«Միասնություն 2014» օպերատիվ-մարտավարական զորավարժությունների ընթացքում աչքի ընկած մի խումբ զինծառայողներ արժանացել են պարգևների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG