Մատչելիության հղումներ

Փակ է Սոթք - Քարվաճառ ավտոճանապարհը


Հայաստանի ավտոմայրուղիներից մեկը ձմռանը, արխիվ
Հայաստանի ավտոմայրուղիներից մեկը ձմռանը, արխիվ

Ժամը 15-ի դրությամբ Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, փակ է Գեղարքունիքի մարզի Սոթք - Քարվաճառ ավտոճանապարհը, դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը, հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Նախարարության հաղորդագրության համաձայն՝ Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին, Սյունիքի մարզի Գորիս - Սիսիան ավտոճանապարհին և Դիլիջան - Վանաձոր ավտոճանապարհի Մարգահովիտ գյուղի հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ, փոխանցում է նախարարությունը՝ վարորդներին խորհուրդ տալով երթևեկել ձմեռային անվադողերով, իսկ նշված վայրերով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։

Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 15 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում, տեղեկացնում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ վկայակոչելով Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG