Մատչելիության հղումներ

Ուժեղ երկրաշարժ Չինաստանում, առնվազն 4 մարդ զոհվել է


Չինաստանի արևմուտքի սակավ բնակեցված, լեռնային շրջանում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն 4 մարդ զոհվել է, 54-ը՝ վիրավորվել:

Չինաստանի սեյսմոլոգիական գործակալությունը երկրաշարժի ուժգնությունը գնահատել է 6.3 մագնիտուդ, փլուզվել է 30 շինություն:

2008 թվականի մայիսին Չինաստանի այս նույն՝ Շիչուանի շրջանում տեղի ունեցած 7.9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով 90 հազար մարդ էր զոհվել: Անցած տարիների ընթացքում այս տարածաշրջանում շինարարության որակի նկատմամբ վերահսկողությունը զգալիորեն խստացվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG