Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ-ն դատապարտել է Սաֆարովի ազատ արձակումը


Հունգարիայում հազարավոր մարդիկ բողոքի ակցիա են անցկացնում Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու կառավարության որոշման դեմ, Բուդապեշտ, 2-ը սեպտեմբերի, 2012թ․
Հունգարիայում հազարավոր մարդիկ բողոքի ակցիա են անցկացնում Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու կառավարության որոշման դեմ, Բուդապեշտ, 2-ը սեպտեմբերի, 2012թ․

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովն այսօր դատապարտել է Ադրբեջանի կողմից ԵԽ բանտարկյալների արտահանձնման մասին պայմանագրի չարաշահումը՝ հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանելու համար ազատազրկման դատապարտված ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի վաղաժամկետ ազատ արձակումն արդարացնելու նպատակով օգտագործելու համար:

Մեծ Բրիտանիան ներկայացնող Քրիստոֆեր Չոփի զեկույցի հիման վրա ընդունված բանաձևում ԵԽԽՎ մշտական հանձնաժողովը նշել է, որ «Բանտարկյալների արտահանձնման կոնվենցիայի» 12-ը հոդվածի օգտագործումը Ռամիլ Սաֆարովի դեպքում «օրենքի գերակայության և միջազգային հարաբերությունների նկատմամբ հավատի սկզբունքների խախտում էր»:

ԵԽԽՎ տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Սաֆարովը ցմահ ազատազրկման էր դատապարտվել 2007-ին՝ առանց 30 տարվա ընթացքում ազատ արձակվելու հնարավորության: 8 տարի Հունգարիայում պատիժը կրելուց հետո, Սաֆարովն արտահանձնվեց Ադրբեջանին, որտեղ ժամանելուն պես ընդունվեց որպես ազգային հերոս և անմիջապես ազատ արձակվեց:

«Կոնվենցիան նախատեսված չէ, որպեսզի օգտագործվի բանտարկյալներին ազատ արձակելու նպատակով իրենց երկիր վերադառնալուն պես», - ընդգծել են խորհրդարանականները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG