Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին երեկ Բրյուսելում Եվրամիության և ՆԱՏՕ-ի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իր երկրի եվրաինտեգրումը այլևս անբեկանելի որոշում է։
Վերջին շրջանում շատ էին խոսակցությունները, որ Վրաստանը շուտով փոխելու է իր արտաքին քաղաքական ուղղությունը, դրա համար հատկապես պատճառ դարձավ վարչապետի կողմից պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիային պաշտոնանկ անելը, ով էլ հայտարարեց, թե դա քայլ է Վրաստանի եվրատլանտյան ընտրության դեմ։
Իրակլի Ղարիբաշվիլին երեկ Բրյուսելում հայտարարել է, որ ցանկանում է օգտագործել Եվրամիության բարեփոխումների ուժը իր երկիրը տարածաշրջանում հաջողակ դարձնելու համար։