Մատչելիության հղումներ

Վարչապետը հանձնարարականներ է տվել գազային լիցքավորման բալոնների անվտանգության հարցով


«Ինձ ներկայացված նախնական զեկույցների արդյունքների հիման վրա ուզում եմ մեր համապատասխան գերատեսչությունների ուշադրությունը սևեռել հատկապես գազային լիցքավորման բալոնների տեխզննման գործընթացների և անվտանգության ապահովման խնդիրների վրա»,- այսօր Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքներին։

Վարչապետը հանձնարարեց պատկան մարմիններին, համապատասխան գերատեսչություններին մեկ ամսվա ընթացքում Կառավարության քննարկմանը ներկայացնել համապարփակ լուծումներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG