Մատչելիության հղումներ

Հրդեհ Գյումրի - Երևան երթուղայինում, կա 7 զոհ


Այսօր 19։00-19։30-ի սահմաններում Արթիկ - Հոռոմ ավտոճանապարհին «ԿԱՄԱԶ» մակնիշի բեռնատարը բախվել է Գյումրի - Երևան երթուղայինին։

Վթարի պատճառով երթուղայինում հրդեհ է բռնկվել։ Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ երթուղայինի յոթ ուղևոր զոհվել է, մնացածը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով ու այրվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն:

Սաթենիկ Կաղզվանցյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG