Մատչելիության հղումներ

Բախումներ Վարշավայում․ 23 ոստիկան վիրավորվել է, ձերբակալվել է 220 մարդ


Լեհաստան - Բախումների ժամանակ վիրավորված ոստիկանին բուժօգնություն է ցուցաբերվում, Վարշավա, 11-ը նոյեմբերի, 2014թ.
Լեհաստան - Բախումների ժամանակ վիրավորված ոստիկանին բուժօգնություն է ցուցաբերվում, Վարշավա, 11-ը նոյեմբերի, 2014թ.

Երեկ Վարշավայում ոստիկանների և ցուցարարների բախումների հետևանքով 220 մարդ է ձերբակալվել, 23 ոստիկան ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Նոյեմբերի 11-ին Լեհաստանը նշում էր Առաջին համաշխարհային պատերազմից հետո վերականգնած անկախության 96 տարին։ Մայրաքաղաքում կազմակերպված բազմամարդ երթերն ուղեկցվել են ազգայնական ծայրահեղական երիտասարդների սադրիչ գործողություններով ու բռնություններով՝ դիմակավորված երիտասարդները քարեր ու պայթուցիկներ են նետել ոստիկանների ուղղությամբ։ Պատասխան գործողություններով ոստիկանները կանխել են անկարգությունները՝ կիրառելով ջրցան մեքենաներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG