Մատչելիության հղումներ

ԱԺ պատվիրակությունը մեկնել է Մոսկվա


Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանով, արխիվ
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանով, արխիվ

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունն այսօր մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի արտագնա նիստի աշխատանքներին:

Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար Շարմազանովի հետ Մոսկվա են մեկնել Խոսրով Հարությունյանը և Կորյուն Նահապետյանը:

Այսօր նախատեսվում է Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահի հանդիպումը Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG