Մատչելիության հղումներ

Տարեսկզբից Հայաստանի ՔԿՀ-ներում 67 ամուսնություն է գրանցվել


Այս տարվա հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 24-ը Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում գրանցվել է դատապարտյալների և կալանավորված անձանց 67 ամուսնություն:

Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ 18 ամուսնություն է գրանցվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, «Վարդաշեն»-ում՝ 4, «Սևան»-ում՝ 13, «Հրազդան»-ում՝ 7, «Կոշ»-ում՝ 6, «Վանաձոր»-ում՝ 10, «Գորիս»-ում՝ 2, «Արթիկ»-ում՝ 7 ամուսնություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG