Մատչելիության հղումներ

Լավրով. Ռուսաստանը չի պատրաստվում խոնարհվել Արևմուտքի առաջ


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան չի պատրաստվում է գլուխ խոնարհել Արևմուտքի առաջ՝ պատժամիջոցները հանելու համար:

«Մեզ ասում են՝ «եթե օգնեք հաղթահարել ճգնաժամը Ուկրաինայում, մենք չեղյալ կհայտարարենք պատժամիջոցները», - այսօր խոսելով ռուսական НТВ հեռուստատեսության եթերում, պատմել է Լավրովն ու հավելել․ - «Մեր պատասխանը շատ պարզ է՝ մենք չենք պատրաստվում իրագործել կամ կատարել որևէ պայման կամ չափանիշ»:

Ռուսաստանի արտգործնախարարը նաև մեղադրել է Արևմուտքին՝ Ուկրաինան որպես Ռուսաստանի դեմ ճնշման գործիք օգտագործելու փորձի մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG