Պաշտոնական Բաքվին վրդովեցրել է ֆրանսիական Բուր լե Վալանս քաղաքի քաղաքապետի այցը Լեռնային Ղարաբաղ:
Ադրբեջանի արտգործնախարարությունը Մառլեն Մուրիեի այս քայլը որակել է «սադրանք»՝ այս ամիս ավելի ուշ Փարիզում կայանալիք Սարգսյան - Ալիև հանդիպումից առաջ, և ավելացրել, թե և՛ այցը, և՛ Բուր լե Վալանս ու Ղարաբաղի Շուշի քաղաքների միջև կնքված բարեկամության հռչակագիրը հակասում են Ֆրանսիայի միջնորդական գործունեությանը, որը որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երկիր պետք է օգնի Հայաստանին և Ադրբեջանին լուծել տարածաշրջանային խնդիրները: