Մատչելիության հղումներ

Շփման գծում մեկ շաբաթում հրադադարը խախտվել է 220 անգամ


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողը դիքերում, արխիվ
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողը դիքերում, արխիվ

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով՝ սեպտեմբերի 21- 27-ը Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 220 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1400 կրակոց:

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը խստորեն պահպանել են հրադադարի պահպանման ռեժիմը և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն», - ասված է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG