Մատչելիության հղումներ

Հայաստանի դեսպանը հանդիպել է Լիբանանի էկոնոմիկայի և առևտրի նախարարին


Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը երեկ հանդիպում է ունեցել Լիբանանի էկոնոմիկայի և առևտրի նախարար Ալեն Հակիմի հետ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև առկա տնտեսական հարաբերությունների զարգացման և խորացման ուղիները, ընդգծվել է գործարար պատվիրակությունների փոխայցելությունների և գործարար համաժողովների կազմակերպման կարևորությունը:

Մտքեր են փոխանակվել առաջիկայում Լիբանանում կազմակերպվելիք առևտրատնտեսական ցուցահանդեսներին հայկական ընկերությունների հնարավոր մասնակցության հարցի վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG