Իրանի նախագահ Հասան Ռոհանին պաշտոնական այցով գտնվում է Ղազախստանում և այսօր հանդիպելու է այդ երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ։
Երկու երկրների նախագահների հանդիպման օրակարգում են Կասպից ծովի կարգավիճակի, տարածաշրջանի անվտանգության, Իրանի ու Ղազախստանի միջև առևտրի ծավալների մեծացման հարցերը:
Երկու երկրները, Թուրքմենստանի հետ մեկտեղ, մտադիր են երկաթուղի բացել։
Սա Ռոհանիի առաջին այցն է Ղազախստան և ընդհանրապես Միջին Ասիա։
Այս ամիս անցկացվելու է Կասպից ծովի ափամերձ երկրների համաժողով, իսկ այս շաբաթավերջին Տաջիկստանում անցկացվելու է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը: