Վրաստանում գտնվող ԱՄՆ պաշտպանության նախարար Չաք Հեյգելը ասել է, թե «Ռուսաստանի բացահայտ ագրեսիան Ուկրաինայում» հարկադրում են ԱՄՆ-ին և Վրաստանին խորացնել ռազմական համագործակցությունը:
Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի հետ սեպտեմբերի 7-ին Թբիլիսիում ունեցած հանդիպումից հետո Հեյգելը հայտարարել է, թե Ուելսում սեպտեմբերի 4-ից 5-ը կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը «կարևոր ուղենիշ էր՝ Դաշինքին անդամակցելու Վրաստանի ջանքերի տեսակետից»:
Հելգլը նաև խոստացել է, որ Միացյալ Նահանգները կօգնի Վրաստանին՝ հասնելու ՆԱՏՕ-ին անդամակցելու իր նպատակին: ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը ընդգծել է, որ «ՆԱՏՕ-ի ու Վրաստանի միջև համագործակցության խորացումը հատկապես կարևոր է՝ նկատի ունենալով վտանգավոր և անպատասխանատու քայլերը», որոնք անում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Հեյգելն ու Ալասանիան նաև քննարկել են Վրաստանին ամերիկյան Black Hawk (Սև բազե) ուղղաթիռներ վաճառելու հարցը: