Սպիտակ տունը երեկ հայտարարել է, որ ոչնչացվել է Սիրիայի հայտարարագրած ամբողջ քիմիական զենքը։
Սպիտակ տան հաղորդագրության համաձայն՝ 1300 մետրիկ տոննա թունաքիմիկատները ոչնչացվել են ամերիկյան նավի վրա, ինչպես նաև Ֆինլանդիայի ու Գերմանիայի համապատասխան վայրերում։