Իսրայելական բանակը հայտնում է, որ Գազայի գոտուց արձակված հրթիռներն իր ուղղությամբ խախտել են եռօրյա հրադադարի ռեժիմը:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ ռմբակոծությունների հետևանքով վիրավորներ չկան:
Իսրայելի և Պաղեստինի բարձրաստիճան պաշտոնյաները շարունակում են բանակցություններ վարել Կահիրեում՝ հրադադարը երկարացնելու նպատակով: