Մատչելիության հղումներ

Իսրայելն ու «Համաս»-ը եռօրյա հրադադար են հայտարարել


Գազայի հատված - Պաղեստինցին իր քանդված տան մոտ, 5-ը օգոստոսի, 2014թ.
Գազայի հատված - Պաղեստինցին իր քանդված տան մոտ, 5-ը օգոստոսի, 2014թ.

Իսրայելի իշխանություններն ու պաղեստինյան «Համաս» խմբավորման առաջնորդներն այսօր առավոտյան ժամը 8-ից 72-ժամյա հրադադար են հայտարարել։

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ զինադադարի առաջարկը Եգիպտոսինն է: «Համաս»-ի և պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորումների ղեկավարները օրերս Կահիրեում հանդիպել են Եգիպտոսի հետախուզության պետի հետ։ Իսրայելը չի մասնակցել այդ հանդիպմանը։

Եգիպտոսն ակնկալում է, որ Իսրայելի և Պաղեստինի ներկայացուցիչները մոտ օրերս կժամանեն Կահիրե՝ բանակցելու երկարատև զինադադարի հարցի շուրջ։

Գազայի հատվածում գրեթե մեկ ամիս շարունակվող ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է մոտ 2 հազար պաղեստինցի, իսրայելցի 60-ից ավելի զինվոր և երեք խաղաղ բնակիչ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG