Մատչելիության հղումներ

Գազայում 7-ժամանոց հրադարար է հայտարարվել


Իսրայելական տանկը վերադառնում է Գազայից, 3-ը օգոստոսի, 2014 թ․
Իսրայելական տանկը վերադառնում է Գազայից, 3-ը օգոստոսի, 2014 թ․

Իսրայելն այսօր 7 ժամ տևողությամբ մարդասիրական հրադադար է հայտարարել Գազայում: Միևնույն ժամանակ, երկրի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հրադադարը չի վերաբերում այն տարածքներին, որտեղ ներկա պահին ռազմական գործողություններ է ծավալել իսրայելական բանակը՝ ինչպես, օրինակ, Ռաֆահ շրջանը: Այս մասին հայտնում է CNN-ը:

«Իսրայելի պաշտպանության նախարարությունը կարձագանքի Իսրայելի քաղաքացիներին և բանակին վնասելու ցանկացած փորձի, որ կարող է արվել այս պատուհանն օգտագործելով», - ասված է նախարարության հայտարարության մեջ:

«Համաս» խմբավորումը շաբաթ օրը հայտարարել է, որ համաձայն չէ այս հրադադարին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG