Մատչելիության հղումներ

Անցած օրվա ընթացքում Ուկրաինայի արևելքում 20 մարդ է զոհվել


Ուկրաինայի արևելքում՝ Դոնեցկի շրջանում, որտեղ ուկրաինական բանակը ռազմական գործողություններ է իրականացնում ռուսամետ ակտիվիստների դեմ, անցած 24 ժամվա ընթացքում 19 մարդ է զոհվել:

Դոնեցկի առողջապահության դեպարտամենտից տեղեկացրել են, որ Բերեստովոյե գյուղի մոտ ականի պայթյունից երկու մարդ է զոհվել, ևս 7-ը՝ այդ թվում՝ երկու երեխա, վիրավորվել է:

Ռուսամետ անջատականների վերահսկողության տակ մնացող Լուհանսկի մարզի իշխանությունները ասել են, որ անցած օրվա ընթացքում մեկ մարդ զոհվել է, տասը՝ վիրավորվել: Լուհանսկի իշխանությունները նաև հայտարարել են, որ ռազմական գործողությունների հետևանքով հազարավոր բնակիչներ մնացել են առանց էլեկտրականության, ջրի ու գազի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG