Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյանն այցելել է Ղարաբաղի Պաշտպանության բանակ


Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Oհանյանը Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի առաջնային գծում, 27-ը հուլիսի, 2014թ.
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Oհանյանը Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի առաջնային գծում, 27-ը հուլիսի, 2014թ.

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 27-ին աշխատանքային այցով եղել է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակում։

Ինչպես այսօր հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, Օհանյանը Ղարաբաղի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանի ուղեկցությամբ իրականացրել է շրջայց առաջնային գծի տարբեր հատվածներում։

«Հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունների ղեկավարները հանդիպել են բանակի ղեկավար կազմին և զորամասերի հրամանատարներին, ծանոթացել առաջնային գծում ինժեներական արգելափակոցների համակարգերի, դիտարկման, կրակի վարման և ազդանշանային համակարգերի կատարելագործման ուղղությամբ իրականացված և շարունակվող աշխատանքներին», - ասված է Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում։

Վերջին շրջանում հակառակորդի ակտիվացման փորձերի հետ կապված` պաշտպանության նախարարները անձնակազմին տվել են մեթոդական ցուցումներ և առաջադրել համապատասխան խնդիրներ:

Սեյրան Օհանյանը և Մովսես Հակոբյանը մասնակցել են նաև Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղում բարերար Հայկ Մաղաքելյանի նախաձեռնությամբ և միջոցներով կառուցվելիք զինվորական ավանի հիմնարկեքի արարողությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG