Ֆրանսիան ապաստան է առաջարկել Իրաքի Մոսուլ քաղաքից արտաքսված քրիստոնյաներին։ Այդ մասին հայտարարել են Ֆրանսիայի արտաքին ու ներքին գործերի նախարարները։
Հիշեցնենք՝ զինյալ իսլամիստները Իրաքի հյուսիսում գտնվող Մոսուլ քաղաքի քրիստոնյա բնակչությանը սպառնացել են սպանել, եթե հավատափոխ չլինեն կամ չվճարեն հատուկ հարկ։