Մատչելիության հղումներ

Գազայում արյունահեղությունը շարունակվում է


Իսրայելի բանակի տանկերը Գազայի հատվածում, 24-ը հուլիսի, 2014թ․
Իսրայելի բանակի տանկերը Գազայի հատվածում, 24-ը հուլիսի, 2014թ․

Երեկ 15 պաղեստինցիներ զոհվել և 200-ը վիրավորվել են Գազայում ՄԱԿ-ի կացարանի ուղղությամբ նետված իսրայելական ռումբի պայթյունի պատճառով։

Կացարանում ապրում էին հարյուրավոր փախստականներ։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը հայտարարել է, որ սարսափած է տեղի ունեցածից և խոստորեն դատապարտում է հարձակումը, հավելելով, թե այս միջադեպը ևս մեկ անգամ հաստատում է, որ սպանությունները պետք է շուտափույթ դադարեցվեն։

Երեկ իսրայելցի զինվորները նաև սպանել են երեք և վիրավորել շուրջ 100 պաղեստինցի ցուցարարների մի քանի հազարանոց բողոքի ցույցի ժամանակ, որը տեղի է ունեցել Հորդանան գետի Արևմտյան ափին։

Գազայում ծավալվող հակամարտության ընթացքում վերջին 18 օրում սպանվել են առնվազն 800 պաղեստինցիներ և 35 իսրայելցիներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG