Մատչելիության հղումներ

ՃՈ-ն կուժեղացնի հսկողությունը Երևան - Սևան ճանապարհին


Սևանի լողափներից մեկը ամռանը, արխիվ
Սևանի լողափներից մեկը ամռանը, արխիվ

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամռան այս շրջանում ակտիվացել է ավտոմեքենաների հոսքը Սևանա լիճ, և հատկապես հանգստյան օրերին նկատելի է երթևեկության ինտենսիվության շեշտակի աճ, Երևան - Սևան ճանապարհահատվածում ուժեղացվելու է հսկողությունը, այսօր հաղորդում է Ճանապարհային ոստիկանությունը:

«Ճանապարհային երթևեկության անվտանգությունը պատշաճ ապահովելու, հանգստյան օրերն անցանկալի պատահարներով չմթագնելու նպատակով՝ վարորդներին հորդորում ենք լինել առավել զգոն, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, տրանսպորտային միջոցը չվարել ալկոհոլային խմիչք օգտագործած վիճակում ու չգերազանցել սահմանված արագությունը», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG