Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունն այսօր պատրաստվում է պատասխանել այն մեղադրանքներին, թե բրիտանական ընկերությունները Սիրիային քիմիկատներ են վաճառել, որոնք այդ երկրում կարող էին օգտագործել զարին թունավոր գազի արտադրության մեջ։
BBC-ի տրամադրության տակ է հայտնվել մի փաստաթուղթ, որը վկայում է այն մասին, որ Բրիտանիան քիմիական կարևոր նյութերի Սիրիայի միակ մատակարարն էր։
Զարին գազի կիրառման հետևանքով Սիրիայում մահացել են հարյուրավոր մարդիկ։