Մատչելիության հղումներ

Ցմահ ազատազրկման դատապարտվածները դադարեցրել են հացադուլը


«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը, արխիվ

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հորդորով՝ նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող ցմահ ազատազրկման դատապարտվածները դադարեցրել են հունիսի 30-ին հայտարարած հացադուլը: Այդ մասին այսօր առավոտյան հայտնեց Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

«Արդարադատության նախարարությունը հետամուտ է ցմահ ազատազրկվածների խնդիրներին, դրանք ուսումնասիրման և քարտեզագրման փուլում են: Սեղմ ժամկետներում խնդիրները կամփոփվեն և հետագա անելիքները կներկայացվեն հանրությանը», - ասված է հաղորդագրությունում:

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող ցմահ ազատազրկման դատապարտված 29 դատապարտյալները, հիշեցնենք, նախօրեին հացադուլ էին հայտարարել՝ պահանջելով հնարավորություն ընձեռել իրենց վաղաժամկետ ազատման համար:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG