Մատչելիության հղումներ

«Միջադեպի հետևանքով» ադրբեջանցի երկու զինվոր զոհվել է, մեկը՝ ծանր վիրավորվել


Ադրբեջանի բանակի զորահանդես Բաքվում, արխիվ
Ադրբեջանի բանակի զորահանդես Բաքվում, արխիվ
Ադրբեջանական բանակում այսօր վաղ առավոտյան զինված միջադեպ է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է երկու, վիրավորվել՝ մեկ զինծառայող, հաղորդում է APA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Ըստ Ադրբեջանի ռազմական գերատեսչության՝ միջադեպը տեղի է ունեցել ժամը 6:45 «արևմտյան տարածաշրջանում տեղակայված N զորամասում»․ զինվոր Բախրուզ Աղաքիշիևը իրեն ամրակցված զենքով սպանել է իր ծառայակից Նեման Աբդուլաևին, վիրավորել Քյամրան Ահմեդովին, ապա՝ ինքնասպանություն գործել:

Վիրավորին տեղափոխել են հիվանդանոց, նրա վիճակը գնահատվում է որպես ծանր:

Փաստի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել, քննությունը վարում է զինդատախազությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG