Մատչելիության հղումներ

«Օֆշորային գործում» ներգրավված Աշոտ Սուքիասյանը տեղափոխվեց Հայաստան


Աշոտ Սուքիասյան, արխիվ
Աշոտ Սուքիասյան, արխիվ
Երեկ Թբիլիսիից Հայաստան է տեղափոխվել գործարար Աշոտ Սուքիասյանը, ով մեղադրվում է «Հայաստան» հանրախանութի սեփականատեր Փայլակ Հայրապետյանի միջոցները յուրացնելու մեջ ու ներառված է հայտնի «օֆշորային գործում»։

Ոստիկանությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ հարուցված քրեական գործի շրջանակներում նախաքննությունը շարունակվելու է։

Սուքիասյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել 2013 թվականի հունիսի 18-ից՝ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու (փողերի լվացում) և խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով գույքային վնաս պատճառելու մեղադրանքներով:

Տարեսկզբին Սուքիասյանը օդային ժանապարհով ժամանել էր Թբիլիսի՝ այնտեղից Հայաստան տեղափոխվելու նպատակով, սակայն օդանավակայանում փաստաթղթերի ստուգման ժամանակ պարզվել էր, որ նրան «Ինտերպոլ»-ի միջոցով հետախուզում է Հայաստանի ոստիկանությունը. Սուքիասյանին անմիջապես ձերբակալել էին։

Հունիսի սկզբին Վրաստանի արդարադատության նախարարը բավարարել էր Աշոտ Սուքիասյանին Հայաստանի իրավապահ մարմիններին հանձնելու միջնորդությունը:

Մեղադրանքները հաստատվելու դեպքում «օֆշորային գործում» ներգրավված գործարարին սպառնում է մինչև 12 տարվա ազատազրկում:


Հասմիկ Գրիգորյան

Տվյալ թեմայով առավել մանրամասն՝ այսօր ավելի ուշ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG