Մատչելիության հղումներ

Բայդենը համախմբվելու կոչ է անում Իրաքի առաջնորդներին


ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդեն, արխիվ
ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդեն, արխիվ
Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենը կոչ է արել Իրաքի առաջնորդներին՝ համախմբվել «Իրաքի ու Լևանտի իսլամական պետություն» խմբավորման զինյալների դեմ պայքարում:

Սպիտակ տան հաղորդմամբ՝ Բայդենը զրուցել է Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքիի, խորհրդարանի խոսնակ Օսամա ալ-Նուջայիֆի և Իրաքի Քրդստանի ինքնավար տարածքի նախագահ Մասուդ Բարզանիի հետ:

Իրաքի արտաքին գործերի նախարար Հոշիար Զեբարին էլ, իր հերթին, դիմել է Միացյալ Նահանգներին՝ խնդրելով օդուժի հարվածներ հասցնել ծայրահեղականների բազաներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG