Մատչելիության հղումներ

ԵՄ-ն կխստացնի Ռուսաստանից ժամանող բեռների ստուգումը


Եվրամիությունը դիտարկում է Ռուսաստանից օդային ճանապարհով միության անդամ երկրներ ժամանող բեռների ստուգման գործընթացի խստացման հնարավորությունը 2014 թվականի հուլիսից: Այս մասին հայտնում է Wall Street Journal Europe-ը:

Ըստ թերթի հրապարակման՝ ԵՄ-ը հրաժարվել է Ռուսաստանը ներառել այն երկրների ցանկում, որոնցից օդային ճանապարհով ԵՄ երկրներ ուղարկվող բեռները չպետք հավելյալ ստուգում անցնեն օդանավակայանում:

«Եվրամիությունը կասեցրել է համաձայնագիրը, որը պետք է գործեր այս տարվա մայիսից, այն բանից հետո, երբ Բրյուսելը սկսեց պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ: Ըստ ԵՄ-ի նոր պահանջների՝ ռուսական օդանավակայաններում պետք է ներդրվի բեռների ստուգման նոր և ավելի մանրակրկիտ ընթացակարգ»,- գրում է Wall Street Journal Europe-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG