Մեկնարկել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ավստրիա: Այսօր առավոտյան կայացել են Հայաստանի և Ավստրիայի նախագահներ Սերժ Սարգսյանի և Հայնց Ֆիշերի առանձնազրույցը, ապա՝ պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները, որոնց ավարտին ստորագրվել են մի շարք ոլորտներում հայ - ավստրիական համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթեր:
Մասնավորապես՝ նախագահներն ստորագրել են երկու պետությունների միջև բարեկամական հարաբերությունների և գործընկերության մասին հռչակագիրը, ապա Սարգսյանի և Ֆիշերի մասնակցությամբ ստորագրվել են Հայաստանի էկոնոմիկայի նախարարության և Ավստրիայի գիտության, հետազոտությունների և էկոնոմիկայի դաշնային նախարարության միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության մասին համատեղ գործողությունների ծրագիրը, երկու երկրների կառավարությունների միջև օդային տրանսպորտի մասին համաձայնագիրը:
Այցի շրջանակներում ստորագրվել է նաև երկու համաձայնագիր՝ «Արտահանման վարկային համաձայնագիր «Արամ Խաչատրյան» ֆիլհարմոնիկ համերգասրահի վերազինում» ծրագրի ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս Ֆինանսների նախարարության և «Էռստե» բանկի միջև» և ևս երկու համաձայնագիր «ՀՀ մշակույթի նախարարության և ավստրիական «Վագներ Բիռո» ընկերության միջև՝ սարքավորումների մատակարարման մասին»:
Հայաստանի և Ավստրիայի նախագահները բանակցությունների արդյունքներն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսում, պատասխանել լրագրողներին հետաքրքրող հարցերին: