Մատչելիության հղումներ

«Պատահարների հետևանքով» զոհվել, վիրավորվել են ադրբեջանցի զինծառայողներ


Ադրբեջանի բանակի զորավարժությունները շփման գծի մերձակայքում, մայիս, 2014թ․
Ադրբեջանի բանակի զորավարժությունները շփման գծի մերձակայքում, մայիս, 2014թ․
APA լրատվական գործակալությունը տեղեկացնում է այս օրերին տեղի ունեցած պատահարների մասին, որոնց հետևանքով տուժել են Ադրբեջանի բանակի զինծառայողներ:

Ըստ գործակալության՝ Սաբիրաբադի շրջանի Գարագյունեյ գյուղում Պետական սահմանապահ ծառայության լեյտենանտ Բախտիյար Սևդիմալիևը խեղդվել է Շիրվանի ջրանցքում, սպայի մարմինը առայժմ հայտնաբերված չէ:

Նույն աղբյուրը հաղորդում է, որ Իմիշլիի շրջանում ավտովթարի հետևանքով ենթասպա Սիրուզ Մամեդովը ծանր վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց, նրա վիճակը գնահատվում է որպես ծանր, Բաքվի արվարձաններից մեկում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով էլ մայոր Ռովշան Յուսիֆովը թեթև վնասվածքներ է ստացել:

APA-ն այսօր փոխանցում է նաև, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է լրատվամիջոցների հրապարակումները, ըստ որոնց՝ երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հրաժարականի դիմում է գրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG