Մատչելիության հղումներ

Մեկնարկել է ԵԱՀԿ-ի նախագահի տարածաշրջանային այցը Հարավային Կովկաս


ԵԱՀԿ-ի 2014 թվականի նախագահությունը ստանձնած Շվեյցարիայի արտգործնախարար Դիդիե Բուրխալտերը հունիսի 1-ին տարածաշրջանային այցով ժամանել է Բաքու, որտեղ այսօր նախատեսվում է նրա հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Վաղը ԵԱՀԿ-ի գործող նախագահը կայցելի Թբիլիսի, և իր տարածաշրջանային այցը կավարտի հունիսի 4-ին՝ Երևանում:

Բուրխալտերը բոլոր երեք մայրաքաղաքներում հանդիպումներ է ունենալու, որոնց ընթացքում քննարկվելիք հիմնական թեմաներն են լինելու տարածաշրջանում առկա հակամարտությունները Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի և Հարավային Օսիայի շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG