Մատչելիության հղումներ

ԵԿՄ բարձրագույն պարգև Վեհափառին


Լուսանկարը՝ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ
Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ հանդիպման ժամանակ Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը Վեհափառին է հանձնել ԵԿՄ-ի բարձրագույն պարգև «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանը:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, Գարեգին երկրորդն իր գոհունակությունն է արտահայտել պարգևի հանձնման առիթով` այն ընդունելով իբրև հայոց նվիրյալ զավակների ամենաթանկ զոհաբերության` Հայրենիքին նվիրաբերված կյանքի և հեղված արյան խորհրդանիշ:

Մանվել Գրիգորյանը երախտագիտություն է հայտնել Վեհափառին մայիսի 8-ին` Երկրապահի օրը, Մայր Տաճարում և հայաստանյան թեմերի եկեղեցիներում մատուցված պատարագի ու զոհված ազատամարտիկների հոգիների հանգստության համար կատարված հոգեհանգստյան կարգի համար:

Ամենայն Հայոց կաթողիկոսը մաղթել է, որ ԵԿՄ-ի վարչության շարքերը միշտ ամրակուռ լինեն, և երկրապահները միասնական ոգով շարունակեն իրենց ծառայությունը բերել ի խնդիր հայ ժողովրդի ազատ կյանքի պահպանության և նվիրական իղձերի իրագործման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG