Մատչելիության հղումներ

Հայոց ցեղասպանության թանգարանը ձեռք է բերել լուսանկարների բացառիկ հավաքածու


Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ձեռք է բերել Հայոց ցեղասպանությանն ու դրա հետևանքներին առնչվող լուսանկարների բացառիկ և հարուստ հավաքածու:

Շուրջ 450 բնօրինակ լուսանկարների հավաքածուն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին նվիրատվության կարգով հանձնեցին հունահայ Խանիկյան ընտանիքի ժառանգները` կարևորելով Հայոց ցեղասպանության հիշողության պահպանումը և փոխանցումը սերունդներին:

Լուսանկարների հավաքածուն ներառում է Օսմանյան կայսրության, Հունաստանի, Եգիպտոսի, Սիրիայի որբանոցներին, որբերի կյանքին, Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույցի որբախնամ գործունեությանը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության պատմության առանձին դրվագներին առնչվող լուսանկարներ: Լուսանկարների զգալի մասի դարձերեսին առկա են չափազանց կարևոր տեղեկություններ հաղորդող գրություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG