Մատչելիության հղումներ

«Հարավկովկասյան երկաթուղում» ստուգվում է անվտանգության նորմերի պահպանումը


Մայիսի 13-ից ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարության, Ճանապարհային ոստիկանության և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կողմից ձևավորված համատեղ հանձնաժողովը ստուգում է երկաթուղային գծանցներում երթևեկության անվտանգության նորմերի պահպանումը:

Գնացքների արագությունների և բեռնվածությունների աճի պարագայում դժբախտ պատահարների վիճակագրությունը դեռ աճի միտում ունի: Եթե 2008 թ.–ին գրանցվել է 19 դեպք, 2010 թ.–ին` 29 դեպք, 2012-ին՝ 47 դեպք, ապա այս տարվա ընթացքում արդեն գրանցվել է 25 դեպք: Այս թվերում ներառված են ավտոտրանսպորտի, հետիոտների, ինչպես նաև տնային անասունների վրա գնացքների վրաերթերը:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի տարածած հաղորդագրության համաձայն, երկաթուղային գծանցների զննումը շարունակվելու է մինչև մայիսի վերջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG