Մատչելիության հղումներ

ԱԻ նախարարությունն աջակցություն է առաջարկել վրացի գործընկերներին


Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը հեռախոսազրույց է ունեցել իր գործընկեր Վրաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկաիդզեի հետ և հայտնել, որ Հայաստանի ԱԻ նախարարությունը պատրաստ է ամենայն աջակցություն ցուցաբերել Վրաստանի գործընկերներին, տեղեկացնում է ԱԻ մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք՝ մայիսի 17-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Ստեփանծմինդա-Լարս (չհասած Վրաստանի սահմանային անցակետ) ավտոճանապարհին տեղի է ունեցել հողային փլվածք: Փլվածքը, որի բարձրությունը կազմում է 15-20մ, փակել է ամբողջ ճանապարհը: Նախնական տեղեկություններով՝ ճանապարհը փակ կլինի ևս մի քանի օր:

Ալեքսանդր Չիկաիդզեն սրտացավության և պատրաստակամության համար շնորհակալություն է հայտնել Արմեն Երիցյանին և նշել, որ դեռևս ճշգրտելու բազմաթիվ հարցեր կան և եթե կարիք զգացվի՝ աջակցության համար անպայման կդիմեն հայ գործընկերներին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG