Մատչելիության հղումներ

Փլվածքի պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է


Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը տրամադրած տեղեկատվության համաձայն՝ մայիսի 17-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Ստեփանծմինդա-Լարս (չհասած Վրաստանի սահմանային անցակետ) ավտոճանապարհին տեղի է ունեցել հողային փլվածք:

Փլվածքը, որի բարձրությունը կազմում է 15-20մ, փակել է ամբողջ ճանապարհը: Նախնական տեղեկություններով՝ ճանապարհը փակ կլինի ևս մի քանի օր, տեղեկացնում է Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարությունը՝ խորհուրդ տալով վարորդներին չօգտվել այս ճանապարհից:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG