Մատչելիության հղումներ

Մաշտոցի պուրակից վեց ակտիվիստ բերման ենթարկվեց


Երևանի Մաշտոցի պուրակից, որը քիչ անց մի արարողությամբ, որին ներկա են լինելու Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները, անվանակոչվելու է Ֆրանսիայի Ազգային հերոս Միսաք Մանուշյանի անվամբ, վեց ակտիվիստ բերման ենթարկվեց:

Իրավապահները ակտիվիստներին հրելով, քարշ տալով, գրկած տեղափոխում են ոստիկանական մեքենաներ և հեռացնում տարածքից:

Ակտիվիստները ցանկանում են իրենց բողոքը հայտնել Մաշտոցի պուրակի անվանակոչման կապակցությամբ:


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG