Մատչելիության հղումներ

Մակեդոնիայի ընտրություններում իշխող կուսակցությունը կրկնակի հաղթանակ է տանում


Մակեդոնիայի վարչապետ, Պահպանողական կուսակցության առաջնորդ Նիկոլա Գրուևսկին ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո, 28-ը ապրիլի, 2014թ․
Մակեդոնիայի վարչապետ, Պահպանողական կուսակցության առաջնորդ Նիկոլա Գրուևսկին ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո, 28-ը ապրիլի, 2014թ․
Մակեդոնիայում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններում, ինչպես նաև նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, նախնական տվյալներով, իշխող Պահպանողական կուսակցությունը կրկնակի հաղթանակ է տարել:

Կենտրոնական ընտրական հանձաժողովի տվյալներով՝ գործող վարչապետի ղեկավարած Պահպանողական կուսակցությունը 123-տեղանոց խորհրդարանում 61 տեղ է զբաղեցրել, նրանց կոալիցիոն գործընկեր՝ էթնիկ ալբանացիների կուսակցությունը խորհրդարանում կունենա 19 մանդատ, իսկ ընդդիմադիր սոցիալ-դեմոկրատները պառլամենտում ներկայացված կլինեն 34 պատգամավորով:

Իսկ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ընդդիմադիր սոցիալ-դեմոկրատների առաջադրած թեկնածուին հաղթել է Մակեդոնիայի գործող նախագահ Գեորգի Իվանովը:

ԵԱՀԿ-ի դիտորդները ընտրությունների ընթացքում արձանագրել են քարոզարշավի լուսաբանման ժամանակ իշխող կուսակցության կողմից ճնշումներ, ընտրողներին վախեցնելու դեպքեր:

Սոցիալ-դեմոկրատները հայտարարում են, որ չեն ընդունում ընտրությունների արդյունքները, քանի որ դրանք արդար և ժողովրդավար չեն եղել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG