Մատչելիության հղումներ

Մակեդոնիայի ընդդիմությունը «չի ընդունելու» ընտրությունների արդյունքները


Մակեդոնիայի վարչապետ, Պահպանողական կուսակցության առաջնորդ Նիկոլա Գրուևսկի, Սկոպյե, 28-ը ապրիլի, 2014թ․
Մակեդոնիայի վարչապետ, Պահպանողական կուսակցության առաջնորդ Նիկոլա Գրուևսկի, Սկոպյե, 28-ը ապրիլի, 2014թ․
Մակեդոնիայի ընդդիմությունը ոչ ժողովրդավարական և ոչ թափանցիկ է որակել երեկ անցկացված նախագահական ընտրությունների երկրորդ փուլն ու արտահերթ խորհրդարանական ընտրությունները։

Թեև քվեարկության ընթացքում դիտորդները լուրջ միջադեպեր չեն գրանցել, բայց ընդդիմությունը հայտարարել է, որ չի ընդունելու այդ ընտրությունների արդյունքները։

Նախնական արդյունքները հայտնի կդառնան այսօր երեկոյան։ Ենթադրվում է, որ կհաղթեն գործող վարչապետ Նիկոլա Գրուևսկու ղեկավարած Պահպանողական կուսակցությունն ու նախագահի պաշտոնում այդ կուսակցության առաջադրած թեկնածուն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG